Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Կուդրինը ռուսաստանցիների եկամուտների 10 տոկոսի անկում է կանխատեսում

Կուդրինը ռուսաստանցիների եկամուտների 10 տոկոսի անկում է կանխատեսում
20.01.2015 | 14:58

Նավթի միջազգային գների 40 դոլար մեկ բարելի դիմաց մակարդակի պայմաններում ռուսաստանցիների իրական եկամուտները կարող են 2-3 տարում նվազել 10 տոկոսով՝ կարծում է ՌԴ ֆինանսների նախկին նախարար, քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը: «Միաժամանակ 2015-ին ռուսաստանցիների իրական եկամուտները կնվազեն 3-5 տոկոսով»,- ասել է նա Business FM ռադիոկայանին տված հարցազրույցում: Կուդրինը նշել է, որ նվազումը տեղի կունենա առաջին անգամ 2000-ից ի վեր, և դա ցավագին կլինի բնակչության որոշ խմբերի շրջանում: Նրա խոսքով, ճգնաժամի պայմաններում անհրաժեշտ են ավելի համարձակ քայլեր բիզնեսի ազատման համար: Նա հիշեցրել է, որ երկրում տարեսկզբից բարձրացել են հարկերը, չնայած իշխանությունները խոստացել էին չծանրացնել բեռը բիզնեսի վրա:

Դիտվել է՝ 840

Մեկնաբանություններ